Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադայի դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված գործարար միջավայրը․ Քերոբյան

Կանադայի դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված գործարար միջավայրը․ Քերոբյան
Քաղաքականություն
23:00, 13 декабрь 2023
Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը»,-գրել է նախարարը։