Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնած քննարկմանը ներկայացվել են Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը

ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնած քննարկմանը ներկայացվել են Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը
Հայաստան
17:41, 18 июль 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։ 

Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։