Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարն ու Մարկուս Ռիտերը քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը

ԱԽ քարտուղարն ու Մարկուս Ռիտերը քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը
Քաղաքականություն
16:22, 30 январь 2024
Հունվարի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից: