Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը
Քաղաքականություն
20:14, 14 ноябрь 2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորել է Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար ժիլ Ռոստենը. այս ՀՀ ԱԽ քարտուղարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին»,- ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները: