Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանրային ձայն»-ը «շանս տվեց» Զարուհի Փոստանջյանին ու Գևորգ Ստեփանյանին. Նրանք մանդատից չզրկվեցին

«Հանրային ձայն»-ը «շանս տվեց» Զարուհի Փոստանջյանին ու Գևորգ Ստեփանյանին. Նրանք մանդատից չզրկվեցին
Քաղաքականություն
14:38, 07 февраль 2024
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստով ներկայացրել էր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին՝ ինչպես նաև  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանին մանդատից զրկելու նախագիծ։ 

ՔՊ-ին և «Հանրապետություն» խմբակցությանը պետք էր նաև ընդդիմադիր խմբակցություններից գոնե մեկ կողմ ձայն, որպեսզի որոշումներն ընդունվեին։ Բնականաբար, «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները դեմ էին ավագանու իրենց անդամներին մանդատազրկելուն, հետևաբար, որոշիչ էր դառնալու «Հանրային ձայնի» մասնակցությունն ու քնվեարկությունը։ "Հանրային ձայն»ց" 2 անդմաներ՝ խմբակցության ղեկավար Վահագն Ավագյանն ու Վահե Եսայանը ներկայացան նիստին։

Վահագն Ավագյանն ասաց, որ կողմ են քվեարկելու Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին մանդատից զրկելու քվեարկությանը։ Նարինե Հայրապետյանին անդրադառնալով Վահագն Ավագյանն ասաց, որ Հայրապետյանը իրեն ոչ կառուցողական է պահել, սադրել է, հայհոյել, իրեն պահել հայ կնոջը ոչ հարիր։ Մայկ Մարությանն էլ, ըստ Ավագյանի, ընդհանրապես չի եկել նիստերին և իրենք կողմ են քվեարկելու նրան մանդատից զրկելուն։ «Մարությանը այգիների մասին է խոսում, բայց նույն էդ այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել, ընդհանրապես չի եկել նիստերին։ Հուսով եմ ինքը կզբաղվի էն գործով, ինչը իր մոտ լավ է ստացվում», - ասաց Ավագյանը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով  Սոնա Աղեկյանին ասաց, որ վերջինս սադրում էր, շոուներ կազմակերպում՝ հետևաբար կրկին կողմ են նրան մանդատից զրկելուն։ Սակայն, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելուն դեմ են քվեարկելու։

Ստեփանյանը, ըստ Ավագյանի, նորմալ աշխատել է, իսկ Փոստանջյանի դեպքում լսել է, որ վերջինս խնդիրներ ունի իր խմբակցության հետ, շանս են տալիս աշխատելու։ «Մենք դեմ կքվեարկենք, քանի որ ես սեպտեմբերի ամսից լսում եմ, որ այդ կնոջ մոտ խնդիրներ կա ֆրակցիայի ներսում, չեն թողնում ներկայանա և այլն, և այլն։ Դրա համար ես դեմ եմ իրեն մանդատից զրկելուն, այդ շանսը թողնում ենք այդ կնոջը, որովհետև շատ ակտիվ կին էր միշտ», - ասաց Վահե Ավագյանը։