Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը և Նարե Հայրապետյանը զրկվեցին ավագանու մանդատից

Հայկ Մարությանը և Նարե Հայրապետյանը զրկվեցին ավագանու մանդատից
Քաղաքականություն
11:48, 07 февраль 2024
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։


«Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։

Մարությանը և Նարինե Հայրապետյանը մանդատից զրկվեցին 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: