Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանդատազուրկ Մարությանը հայտարարեց` կմասնակցի 2026-ի ընտրություններին և կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու

Մանդատազուրկ Մարությանը հայտարարեց` կմասնակցի 2026-ի  ընտրություններին և կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու
Քաղաքականություն
13:03, 07 февраль 2024
Ինչպես տեղեկացրել էինք` Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները այսօր վաղաժամկետ դադարեցվեցին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մարությանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ինքը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Իրեն մանդատից զրկելու որոշումը Մարությանը քաղաքական է գնահատում՝ «իրեն չեզոքացնելու նպատակով», հիշեցնում է՝ նախորդ գումարման ժամանակ տասնյակ մարդիկ դրա տակ էին գտնում, ինչու չի դադարեցվել։