Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը հրաժարվել են մասնակցել Առաջին ալիքի հեռուստաբանավեճին

Քաղաքականություն
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել են մասնակցել վաղը՝ սեպտեմբերի 14-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով անցկացվող «Երևանն ընտրում է» հեռուստաբանավեճին։
- «Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է, որևէ 1-ին համարի հետ բանավեճի մեջ չեմ մտնելու». Անդրանիկ Թևանյան
- «Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա». Հայկ Մարության