Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն անգամ կանգնում ենք պետության և ոչ պետության ընտրանքի առաջ. ժամանակն ի՞նչ է, որ չեք տալիս. Նիկոլ Փաշինյան

«Ամեն անգամ կանգնում ենք պետության և ոչ պետության ընտրանքի առաջ: Դե, մարդ ա՝ սարքել է, դե ինքնակամ է սարքել, դե ապօրինի է սարքել, տասն անգամ ժամանակ եք տվել, դե բայց 11-րդ անգամ էլ տվեք էդ ժամանակը, խի՞ չեք տալիս 11-րդ անգամ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի՝ ինքնակամ շինություններն ապամոնտաժելուն առնչվող հարցի:

«Ինչքան էլ ոչ պոպուլյար բան եմ ասում, 86-րդ ժամկետը չի լինելու, վերջ, ավարտվեց էդ թեման, փակվել է, անցել է պատմության գիրկը: Հիմա ով որ իր միջոցներով կապամոնտաժի՝ կապամոնտաժի, ով չի ապամոնտաժի՝ ՏԻՄ մարմինները հերթով կապամոնտաժեն: Այ իմ ասած չորրորդ հանրապետությունը սրա մեջ է»,- ընդգծեց Փաշինյանը: