Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոռացե՞լ եք ԶՊՄԿ-ն ոնց է սեփականաշնորհվել, հենց անունը տալիս ենք` դահլիճից մարդ է պակասում. Փաշինյան

«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա՝ անհատույց պետությանն է տրվում և տրվում է ոչ թե բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ որ էդ պրոյեկտներն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Հիմա դուք մոռացե՞լ եք՝ ԶՊՄԿ-ն ինչպես է սեփականաշնորհվել և ում»,- այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  
  
Այնուհետև վարչապետն ասաց, որ հենց ԶՊՄԿ-ի անունը տալիս են, շարքերից մարդիկ են պակասում, և հենց այդ պահին էլ էլի պակասեցին, ինչից հետո դահլիճում պատգամավորները սկսեցին ծիծաղել։ 

«Հաջորդը, Ամուլսարի հետ կապված, մենք հետևյալ դիլեմայի առաջ ենք կանգնած եղել՝ մի կողմից հանրային ընկալման լեգիտիմության պրոբլեմ կա, մյուս կողմից կան ներդրումներ։ Ո՞նց դուրս գալ այս փակուղուց։ Հանրությունն իրեն բավարարված չի զգում, այդ թվում՝ տեղական հանրությունը, բայց մյուս կողմից էլ միլիարդավոր դոլարներ են ներդրվել»,-նշեց վարչապետը։
 
Մանրամասները՝ տեսանյութում