Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-վրացական հարաբերությունների միջավայրը որոշակիորեն փոխվել է. Նիկոլ Փաշինյանը՝ Շիրակ Թորոսյանին

Հայ-վրացական հարաբերությունների միջավայրը որոշակիորեն փոխվել է. Նիկոլ Փաշինյանը՝ Շիրակ Թորոսյանին
Հայաստան
18:59, 15 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ կապված վարչապետի Վրաստան այցելության հետ, վարչապետն ասաց. «Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները պահպանվում են:

Այնուամենայնիվ, միջավայրը որոշակիորեն փոխվել է, և այդ նոր միջավայրում երկկոկղմ հարաբերությունների նրբությունները, առանձնահատկությունները եղել են մեր քննարկման առանցքում»:

Վարչապետը Վրաստան կատարած իր այցը գնահատեց արդյունավետ և ընդգծեց. «Երկխոսությունը շարունակվում է անընդհատ»:
Նրա խոսքով՝ Վրաստանի հայությունը իրեն դրսևորել է որպես Վրաստանի լիարծեք քաղաքացիներ: