Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է․ Նա վերադարձել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է․ Նա վերադարձել է Հայաստան
Պաշտոնական
18:43, 09 сентябрь 2021
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի
պաշտոնական այցը Վրաստան։

Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ,
հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել
Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված
պաշտոնական ճաշին։

Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի
Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։

Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության,
խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները
պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական
գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Այս համատեքստում
Հայաստանի վարչապետն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի
նախագահի հետ։

Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում՝
Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են
ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների
բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրաց գործընկերները գոհունակություն
են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել շարունակել ակտիվ
շփումները թե՜ պաշտոնական, թե՜ ոչ պաշտոնական ձևաչափերով։
Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան։