Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի նախագահն ու ՀՀ վարչապետն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների բազմադարյա կարևորությունը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո եւս նոր ազդակ կստանա:

Հիշեցնենք, այսօր ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգայինմի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը  նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: