Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ ֆորմատ ասեցիք, ասեցինք՝ այո. խաշ ա հասունանում. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց հանդես գալ արտահերթ զեկույցով բարձրացված բոլոր հարցերի մասով, այդ թվում նաև կազմակերպել փակ քննարկումներ. «Հենց այս դահլիճում արդյունավետ քննարկում իրականացնենք»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա հենց դա են անում. «Դուք ինչ հարց ունեք, տալիս եք, մենք էլ ինչ պատասխան ունենք, տալիս ենք: Նույն հարցը անընդհատ տալիս եք, մենք էլնույն պատասխանը անընդհատ տալիս ենք: Հիմա էլ նոր նի՞ստ, էս նոր նիստում ձեր տված հարցը և մյուս նիստում ձեր տված հարցը ինչո՞վ են տարբերվելու»:

«Պարոն Ռուստամյանն ասում է՝ նստենք, խոսենք, ասում եմ՝ խնդիր չկա, նստենք խոսենք»,- ասաց վարչապետը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց. «Ինչ ֆորմատ ասեցիք, ասեցինք՝ այո. խաշ ա հասունանում»: