Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Տարածաշրջան
12:14, 07 май 2024
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի միջև կայացել է հեռախոսազրույց։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակը։

Բայրամովը տեղեկացրել է իր երկրի դիրքորոշումը Ադրբեջան-ԵԱՀԿ երկկողմ համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունների և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց ներկայումս բախվում է ԵԱՀԿ-ն։ Ադրբեջանի ԱԳ նախարարը իր զրուցակցին տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խնդիրների նկատմամբ իրենց երկրի մոտեցումների մասին։

Տեղի է ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակություն: