Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը լի է խաղաղության օրակարգը առաջ մղելու վճռականությամբ». Բայրամովը՝ Պետդեպի ներկայացուցչին

«Ադրբեջանը լի է խաղաղության օրակարգը առաջ մղելու վճռականությամբ». Բայրամովը՝ Պետդեպի ներկայացուցչին
Միջազգային
16:24, 20 октябрь 2023
Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Զրուցակցին մանրամասն տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով դադարեցվել է Հայաստանի զինված ուժերի և անջատողական ռեժիմի ներկայությունը երկրում՝ դրանով իսկ վերացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը»:

Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը, ինչպես միշտ, լի է խաղաղության օրակարգը առաջ մղելու վճռականությամբ», և այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության կառուցողական դիրքորոշումը։

Հանդիպման ընթացքում կայացել է մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և բազմակողմ հարցերի շուրջ։