Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները
Քաղաքականություն
22:41, 15 февраль 2023
Փետրվարի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները:

Բայրամովը նշել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհին միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը, սակայն Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականներ տեղափոխելու համար:

«Լաչինի ճանապարհին ցուցարարների «օրինական պահանջները» դեռ չեն բավարարվել․ Տարածաշրջանում իբր «լարված հումանիտար» իրավիճակի մասին հայտարարությունները հիմք չունեն»,- նշել է նա։