Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է
Միջազգային
13:52, 12 апрель 2023
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ-ի նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։

Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկելու են համագործակցության և տարածաշրջանային հրատապ հարցեր։

Հիշեցնենք, որ Օսմանին Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում, նա ժամանելու է նաև Հայաստան: