Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան
Հայաստան
11:16, 10 апрель 2023
ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին կայցելի Հայաստան, հաղորդում է ԵԱՀԿ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ պետական պաշտոնյաների, խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար։ 

«Ուղևորությունը նպատակաուղղված է ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը, գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերների լուծմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը երկխոսության միջոցով նպաստելուն»,- նշում է ԵԱՀԿ-ն։