Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Իշխան Սաղաթելյանը երկու անգամ քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց առժամանակ առկախել հարցը:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքին՝ ԱԺ նախագահն ասաց. «Դուք ոնց ուզեք: Ես կարող եմ հիմա նորից խոսքը տրամադրել պարոն Օհանյանին, նորից ներկայացնի պարոն Սաղաթելյանին, նորից գնանք քվեարկության: Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է»:

Ինչպես նշեց ԱԺ նախագահը, ստեղծվել է ճգնաժամ: