Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց. ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց՝ համակարգը նորից փորձարկելու համար․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

«Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 103 պատգամավոր: 103 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 5-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իշխան Սաղաթելյան՝ կողմ 49, դեմ՝ 49»,- Իշխան Սաղաթելյանի ընտրության երկրորդ քվեարկության արդյունքներն ամփոփեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. «Համակարգը նորից փորձարկելու համար 20 րոպե ընդմիջում եմ հայտարարում, որովհետև էսպես աշխատել չի լինի»: