Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է. մենք նորից նրա թեկնածությունն ենք առաջադրում. Սեյրան Օհանյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 104-ը. «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իշխան Սաղաթելյան՝ կողմ 53, դեմ՝ 50»:

Այսպիսով Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Ինչպես հայտարարեց «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը, նոր ընտրությունների դեպքում իրենք նորից առաջադրելու են Իշխան Սաղաթելյանի թեկնաժությունը. «Մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, և մենք այդ թեկնածությունը պաշտպանելու ենք: Ացվելացնելու բան չունեմ»: