Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանը ամեն ինչ կանի մեր աջակցությամբ, որ մենք խոսքը գործ դարձնենք. Սեյրան Օհանյանը ներկայացրեց «Հայաստան»-ի ԱԺ փոխնախագահի թեկնածուին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրվել Իշխան Սաղաթելյանը, որին ներկայացնում է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենց չհաջողվեց ամբողջական իշխանափոխություն իրականացնել, բայց հաջողվեց ճեղքել երկրում հաստատված քաղաքական մենաշնորհը և խորհրդարանում ունենալ ներշնչող թվով խմբակցություն. «Մեր քաղաքական նպատադրումները սպառված չեն»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ Իշխան Սաղաթելյանը ներկայացնում է ավանդական հեղափոխական ուժին՝ ՀՅԴ-ին. «Իշխան Սաղաթելյանի խիզախ հայորդու տեսակը հատկապես դրսևորվեց նոյեմբերի 9-ին հաջողված միացյալ ընդդիմադիր շարժման առաջին շարքերում: Իշխան Սաղաթելյանը և նրա թիմը քաղաքական հատուկ որակներով և նվիրումով են հանդես եկել նաև «Հայաստան» դաշինքում: Իշխան Սաղաթելյանը կշարունակի իրականացնել «Հայաստան» դաշինքի նպատակադրումները»:

Նա ընդգծեց. «Իշխան Սաղաթելյանը ամեն ինչ կանի մեր աջակցությամբ, որ մենք խոսքը գործ դարձնենք»: