Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելու համար․ հրմշտոց ու վիճաբանություն սկսվեց

Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելու համար․ հրմշտոց ու վիճաբանություն սկսվեց
Քաղաքականություն
15:05, 24 август 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որից հետո պատգամավորները հերթագրվեցին նրան հարց տալու համար։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը սկսեց կրկին շուտասելուկի պես վիրավորական արտահայտություններ անել վարչապետի հասցեին։ 

«Լռություն դահլիճում. տիկին Մկրտչյան, մի ստիպեք ձեզ զրկել խոսքի իրավունքից: Դուք հարց չէիք տալիս, դուք սադրում եք: Ես մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից զրկում եմ ձեզ և դուրս կհրավիրեմ»,- դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջինիս զրկեց խոսքի իրավունքից, նկատողություն արեց իշխանական մի քանի պատգամավորների՝ տեղից խոսելու համար։ Խոսքը Հրաչյա Հակոբյանի և Արման Եղոյանի մասին է։

«Իմ թիմակիցները բավականին զուսպ են արձագանքում, ես կասեի նույնիսկ, որ մեղմ են արձագանքում»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին էր վերաբերում, որը դարձյալ սկսեց սադրիչ արտահայտություններ թույլ տալ իրեն։

Պատգամավորի հարցի ընթացքում Մկրտչյանը կրկին վիրավորեց Փաշինյանին, որից հետո Ալեն Սիմոնյանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից և դրա համար հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խմբվեցին Աննա Մկրտչյանի շուրջ։ Դահլիճում հրմշտոց ու վիճաբանություն սկսվեց։ Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: