Տիկին Մկրտչյան, դուրս եկեք դահլիճից. ԱԺ նախագահը նրան զրկեց դահլիճում նիստին ներկա լինելու իրավունքից

Քաղաքականություն
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը այսօր իր ելույթում դարձյալ օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը, ինչին արձագանքելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ, տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում ձեզ դուրս կբերեն անվտանգության աշխատակիցները»: