Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մամիջանյան, ձեր «տաղանդն» օգտագործելու եք ամեն գնով հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելո՞ւ համար. Տաթևիկ Գասպարյան

Պարոն Մամիջանյան, ձեր «տաղանդն» օգտագործելու եք ամեն գնով հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելո՞ւ համար. Տաթևիկ Գասպարյան
Քաղաքականություն
11:03, 11 август 2021
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, խոսելով «կապիտուլյանտ» բառի անհարկի օգտագործման մասին, նշեց. «Դրանից մեծամասնության քվեն ստացած վարչապետի նկատմամբ վստահությունը չէ, որ ընկնում է»:

Նրա խոսքով՝ քննադատությունը չպետք է շփոթել սանձարձակության, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի ցուցադրական բացակայության և ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը օր առաջ հեռացնելու առաջնահերթությունը կարգելու հետ:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանի երեկ հնչեցրած մտքին՝ Տաթևիկ Գասպարյանը հարցրեց. «Արդյոք ձեր խոսքերը նշանակում են, որ ձեր տաղանդն օգտագործելու եք ամեն գնով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելո՞ւ համար, թե՞ ձեր տաղանդն օգտագործելու եք ի շահ Հայաստանի Հանրապետության»: