Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում

Ինչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում
Քաղաքականություն
18:45, 14 февраль 2024
ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հրապարակել է նոր նշանակումների ցանկը:

Գնդապետ Արթուր Երոյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։

Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։

Գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

Գնդապետ Արմեն Սեյրանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:

Գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: