Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Ֆրանսիան ունեն և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Ֆրանսիայի վարչապետ

Հայաստանն ու Ֆրանսիան ունեն և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Ֆրանսիայի վարչապետ
Քաղաքականություն
20:35, 22 февраль 2024
Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Աթալը X-ի իր միկրոբլոգում գրել է․
 
«Հայաստանն ու Ֆրանսիան ունեն և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ։
 
Ենթակառուցվածք, էներգետիկա, կրթություն, մշակույթ՝ շնորհակալություն թանկագին Նիկոլ Փաշինյան այս քննարկումների համար՝ վերահաստատելով մեր երկու ժողովուրդների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր փոխադարձ ցանկությունը։
 
Մենք շարունակելու ենք մեր լիակատար աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով Փարիզում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի