Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Միջազգային
15:46, 09 январь 2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել 34-ամյա Գաբրիել Աթալին:

Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Աթալը մինչ այժմ կրթության նախարարն էր։

Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է: