Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ պետք չէ վախենալ Ռուսաստանի հետ շփումներից։
«Կարծում եմ՝ դա պրագմատիկ մոտեցում է, որը համապատասխանում է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի հետ մեր հարաբերությունների շահերին»,- հավելել է Սերգեյ Լավրովը։