Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի հետ

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։


Անդրադարձ են կատարվել նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։