Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը որևէ մեկի ետնաբակը չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան․ դեսպան

Հայաստանը որևէ մեկի ետնաբակը չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան․ դեսպան
Քաղաքականություն
18:04, 24 февраль 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Այստեղ տնկած դրոշ չկա։ Հայաստանը որևէ մեկի ետնաբակը չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- գրել է դեսպանը՝ մեկնաբանելով ստորև ներկայացված Politico-ի հոդվածը, որում ասվում է, թե, իբր, Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենք մատակարարելու գործարքների միջոցով: