Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց. Գուրգեն Մելքոնյան

Այսքան ժամանակ մենք համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը մեզ բացի վնաս տալուց ոչ մի բանով չի օգնել։Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

««Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, որովհետև համոզվեցինք, որ էսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել»,-ասաց  Գուրգեն Մելքոնյանը։