Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
11:16, 26 март 2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ 
«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», - ասել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դերին և հայ-թուրքական կարգավորման բանակցություններին՝ Փաշինյանը հավելել է, որ «Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է ակնկալել, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում որդեգրի տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների վերաբերյալ: