Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք, չկա քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք, չկա քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
10:58, 01 апрель 2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է պետության հենասյուներից մեկին՝ տարածքին, նշելով, որ առանց տարածքի պետության գոյությունն անհնար է։

Ըստ նրա, քաղաքացիությունը կապված է տարածքի հետ. «Եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք, չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիության մասին։ Յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների և պարտականությունների համակարգի առանձնահատկությունը։ Նույնիսկ համամարդկային իրավունքները կապված են տարածքի հետ»։

«Երբ խոսում ենք ժողովրդապետության, Հայաստանի Հանրապետության մասին, կարևոր է հասկանալ մեր պարտականությունների և իրավունքների տարածքը: Չի կարող տարածքը լինել անորոշ կամ շատ կոնկրետությունից զրկված, իսկ իրավունքը՝ կոնկրտ: Այն, որ մեր երկրի տարածքում իրավունքն ու պարտականությունը շատ հաճախ լիարժեք ր արդյունավետ չի գործել, կապ ունի նրա հետ, որ մեր ինքնիշխա տարածքի մասին մեր պատկերացումները ճիշտ չեն եղել,-նշեց վարչապետը: