Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն ունի հստակ քարտեզ․ այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն ունի հստակ քարտեզ․ այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
19:45, 04 апрель 2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի: 

Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում: 

ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա!

Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է: 

Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին: 

Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ: