Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Անժելա Թովմասյանի և Աննա Մկրտչյանի դեմ

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Անժելա Թովմասյանի և Աննա Մկրտչյանի դեմ
Իրավունք
13:07, 27 октябрь 2023
Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.  

«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով: 

Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա.Թովմասյանի դեմ առաջինը. գիծ կար պետք չէր անցնել: 
Պետք է հասկանան, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել:

Այսօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում միևնույն է խելոք ներողություն եք խնդրելու»։