Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
16:10, 30 апрель 2024
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լևոն Քոչարյանի «ախռանիկ» Արթուր Սուքոյանն Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել էր Civic.am-ի լրագրողին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին և լրատվամիջոցներից մեկի հրապարկման վերաբերյալ գրել․

«Ինչպիսի «հայրենասեր», ինչպիսի Ավարայր... Ինչ սուրբ «բախում»...

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ... Մի հատ մեդալի առաջադրեք... Վերնագիրը դնողն էլ լրագրող է, կայքն էլ պատկանում է նախկին լրագրողի... Ավելին՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ով նեղվել էր, որ նիստի ժամանակ իր թեկնածուի հանդեպ հարգալից չեն եղել...»։