Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվարկ չի արվում, թե ինչ վնաս կրեց պետությունը կառավարության անհետևողականության արդյունքում. վարչապետ

Կառավարության և քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է նաև այդ քաղաքականությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ շատ դեպքերում որոշումն ընդունվում է, նախատեսվում է ուժի մեջ մտցնել ինչ-որ ժամկետում, բայց մինչ այդ որոշում են հետաձգել. «Սա այն դեպքերից է, երբ երբեք չի արվում հաշվարկ՝ ինչ վնաս կրեց պետությունը կառավարության քաղաքականությունների անհետևողական լինելու պատճառով»։