Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են՝ ասֆալտի ատկատի գործ ենք անում. Փաշինյանը հանձնարարեց իրավապահներին հետևել հրապարակումներին

Ասում են՝ ասֆալտի ատկատի գործ ենք անում. Փաշինյանը հանձնարարեց իրավապահներին հետևել հրապարակումներին
Հայաստան
12:53, 30 декабрь 2021
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ:

«Ուզում եմ դիմել իրավապահներին։ Հահակոռուպցիոն կոմիտե ունենք արդեն երկրում, գլխավոր դատախազին, ԱԱԾ–ին ես խնդրում եմ մամուլի ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել։ Շատ ուշադիր է պետք լինել սուտ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ հրապարակումների նպատակն է տպավորություն ստեղծել, թե իշխանությունը «հավաքվել է ու ասֆալտի ատկատի գործ է անում»։

«Դա չի հաջողվի իրենց: Նախկին իշխանությունների ընտանիքների անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում»,– ասաց Փաշինյանը։