Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնումների մրցույթում շահող ընկերությունը ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ, ԱԺ նախագահի եղբայրն այնտեղ վարձու աշխատող է. Փաշինյան

«ԱԺ խոսնակի եղբոր ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում: Արդյոք տեսնում եք կոռուպցիայի ռիսկեր երբ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված մարդիկ շահում են գնումների մրցույթներում»,-լրագրողները նաև այս հարցն էին ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

«Ես կոռուպցիայի ռիսկ ամեն տեղ և ամենուր տեսնում եմ: Բայց դա չի նշանակում, որ որտեղ կա կոռուպցիայի ռիսկ այնտեղ կա նաև կոռուպցիա: Էդպիսի մի հրապարակում չկա, որ ես մեր մարմիններին չհանձնարարեմ ստուգել, ընդ որում թափանցիկ, ոչ թե թաքցնելով, դավադրաբար: Երբ ասում են ԱԺ նախագահի եղբոր ընկերությունն է շահում, դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ, ԱԺ նախագահի եղբայրն այնտեղ վարձու աշխատող է»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Ես բացառում եմ, որ որևէ տեղ լինի կոռուպցիայի դեպք և մենք այդ դեպքը շրջանցենք, չի կարող լինել այդպիսի բան: Եվ կարծում եմ, որ այս երեք տարվա ընթացքում գոնե այդ հարցում մենք մեր սկզբունքայնությունը ցույց ենք տվել: Ես չեմ ուզում կոնկրետ դեպքերի անդրադառնալ, բայց ասեմ, որ այդ դեպքերը ուսումնասիրված են: Խոսվում է` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընտանիքին պատկանող ընկերության մասին, բայց չի ասվում, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ: Այսօր Հայաստանում որակյալ նախագծող ընկերությունների մեծ պրոբլեմ կա: Այսօր ճանապարհաշինարարական բոլոր ընկերությունները` այդ թվում մեր քաղաքական հակառակորդների ընտանիքներին պատկանող` այնքան պատվեր ունեն, չեն հասցնում իրենք իրենց գործերն անեն: Ատկատի դեպքեր էլ կան և այդ դեպքերով ոստիկանության, հարկայինի աշխատողներ են ձերբակալվում»,-նշեց վարչապետը: