Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եղեք, որ ի դեմս ինձ՝ դուք դաշնակից ունեք կոռուպցիայի դեմ պայքարում. Մարիամ Գալստյան

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում  շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

«Հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է հաջողել ոչ միայն հակակոռուպցիոն ինստիտուտների, այլև փոխզսպիչ ու հակակշիռ մեխանիզմների պայմաններում»,- հայտարարեց Մարիամ Գալստյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովում ընդգրկված են ՄԻՊ-ը, Փաստաբանների պալատը, Բարձրագույն դատական խորհուրդը, կառավարության ներկայացուցիչն ու ԱԺ խորհուրդը. «Կարծում եմ՝ ամեն դեպքում հավասարակշռված մոտեցում է որդեգրված»:

Թեկնածուն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է յուրաքանչյուրիցս. «Հակակոռուպցիոն կրթության համար, կարծում եմ, դեռ շատ անելիքներ կան»:

«Կոռուպցիայի դեմ պայքարով մտահոգված ցանկացած անձ թող վստահ լինի, որ ի դեմս ինձ՝ ունի դաշնակից»,- հավելեց Մարիամ Գալստյանը: