Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան
Քաղաքականություն
14:29, 08 май 2024
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահի օրվա առթիվ ուղերձ է հղել։ Այն ներկայացնում ենք՝ ստորև.
«Շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։

Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ:
Տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան:

Նախորդ դարավերջին հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, եւ մենք ազգովի կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորվեց Երկրապահ կամավորականների միություն այս հզոր կառույցը, որը դարձավ մեր բանակի հիմքը։ Երկրապահն ի սկզբանե եղել է մեր պետության եւ բանակի կողքին։

Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:

Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել բազում փորձություններ։
Սիրելի՛ պատանի երկրապահներ, Դուք եք մեր ապագան կերտողները, եւ ես հավատում եմ, որ մեր արժանի հետնորդները կդառնաք:
Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:
Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:

Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ զինվոր:

Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ:
Միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:
Հավերժ փա՛ռք Անկախության համար նահատակված քաջերին,

Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,
Փա՛ռք մեր հայրենիքին,
Աստված պահապան մեր ազգին»,- ասվում է ուղերձում։