Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր աչքի առջև ունենալով Ձեր օրինակը հավատում ենք Հայաստանի Հանրապետության ապագային․ ԵԿՄ

Մեր աչքի առջև ունենալով Ձեր օրինակը հավատում ենք Հայաստանի Հանրապետության ապագային․ ԵԿՄ
Հայաստան
19:03, 07 ноябрь 2021
Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը այսօր կդառնա 64 տարեկան, ինչի առթիվ ԵԿՄ վարչության անդամները շնորհավորական ուղերձ են հղել, որում ասվում է․

«Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում ենք ԵԿՄ վարչության Նախագահ Սասուն Միքայելյանին ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում ենք առողջություն, ընտանեկան երջանկություն եւ խաղաղություն հայոց աշխարհին:


Դուք երկրապահ Ձեր մարտական ընկերներով, մի անգամ արդեն հաղթանակ կերտել եք եւ այդ ոգով շարունակում եք դաստիարակել սերունդներ: Այսօր էլ դժվար ժամանակներ են, բայց մենք մեր աչքի առջև ունենալով Ձեր օրինակը հավատում ենք Հայաստանի Հանրապետության ապագային. հավատում ենք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը»: