Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավապահները պետք է անհապաղ մեկուսացնեն հավաքի` զենքով մասնակիցներին (եթե այդպիսիք լինեն)․ Իոաննիսյան

Իրավապահները պետք է անհապաղ մեկուսացնեն հավաքի` զենքով մասնակիցներին (եթե այդպիսիք լինեն)․ Իոաննիսյան
Քաղաքականություն
14:35, 09 май 2024
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հավաքին մասնակցությունը որևէ զենքով խստիվ արգելված է։ Իրավապահները պետք է անհապաղ մեկուսացնեն հավաքի` զենքով մասնակիցներին (եթե այդպիսիք լինեն)։

Ոստիկանությունը և այլ իրավապահները պետք է ապահովեն ցույցի խաղաղ ընթացքը և չեզոքացնեն դրա` ոչ խաղաղ պահվածքով բոլոր մասնակիցներին։

Հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, իսկ ագրեսիվ (ոչ խաղաղ) մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը պետք է ուժ կիրառի։

Խաղաղ հավաքների իրավունքը Սահմանադրությամբ և կոնվենցիայով պաշտպանվող իրավունք է, բայց այդ պաշտպանությունը ավարտվում է այն պահին, երբ ցուցարարը դադարում է լինել խաղաղ։