Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Քաղաքականություն
20:04, 27 сентябрь 2021
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Ֆեյսբուքի իր էջում 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով գրառում է կատարել:
 
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:
 
ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,- ասված է գրառման մեջ: