Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիան ինչպես միշտ՝ Ադրբեջանի կողքին է».Հուլուսի Աքար

«Թուրքիան ինչպես միշտ՝ Ադրբեջանի կողքին է».Հուլուսի Աքար
Քաղաքականություն
22:36, 16 ноябрь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Հուլուսի Աքարի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի համապատասխան գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում Հասանովն Աքարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին և հայտարարել, որ «Հայաստանի սադրանքը վճռականորեն կանխվել է»: Իր հերթին Աքարը հայտարարել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, գտնվում է Ադրբեջանի կողքին: