Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը ևս պատասխանատվություն է կրում. Դուք խորհրդարանում մնում եք միայն որպես հարց տվո՞ղ. լրագրողը՝ Հռիփսիմե Ստամբուլյանին

Ընդդիմությունը ևս պատասխանատվություն է կրում. Դուք խորհրդարանում մնում եք միայն որպես հարց տվո՞ղ. լրագրողը՝ Հռիփսիմե Ստամբուլյանին
Քաղաքականություն
16:13, 19 январь 2022
Այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, նշեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, իսկ հայկական կողմի բանագնացը ոչ մի տեսակի քննարկում չի արել խորհրդարանի հետ: 

«Այս իրավիճակում, այս պարտվողական իշխանության հետ չեն կարող որևէ տեսակի բանակցություններ արդյունավետ լինել»,- նշեց նա:
Լրագրողի հարցին՝ պետք չէ՞ ընդհանրապես բանակցել Թուրքիայի հետ, Հռիփսիմե Ստամբուլյանը պատասխանեց. «Թուրքիայի հետ պետք է բանակցել, բայց բանագնաց պետք էր նշանակել շատ ավելի բանիմաց և փորձառու մարդու, բայց ես շատ կուզենայի, որ այս իշխանությունը չլիներ բանակցողը»:

Այն դիտարկմանը, թե ընդդիմությունը ևս պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի և նրա զարգացումների համար, և հարցին. «Պատրաստվո՞ւմ եք աշխատանքային խումբ ստեղծել: Արդյոք չի՞ ստացվում, որ դուք խորհրդարանում մնում եք միայն հարց տվող», Հռիփսիմե Ստամբուլյանը դժվարացավ պատասխանել:

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց, որ «Հայաստան» դաշինքը  նույնիսկ հրաժարվեց արտերկրում միջազգային կառույցներում հանդես գալուց: