Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր հիստերիայի պատճառը հասկանալի է․ բայց խնայեք էներգիա, հետո ավելի շատ պետք կգա․ Հռիփսիմե Գրիգորյան

Ձեր հիստերիայի պատճառը հասկանալի է․ բայց խնայեք էներգիա, հետո ավելի շատ պետք կգա․ Հռիփսիմե Գրիգորյան
Քաղաքականություն
16:44, 20 июнь 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մինչդեռ որոշները կաշվից դուրս են գալիս գեներացնելու հնարավոր ու անհնար վերնագրեր, տեքստեր ու լայվեր՝ փորձելով ստեղծել «մեծաքանակ ընտրախախտումների» իլյուզիա՝ Հայաստանի քաղաքացին հանգիստ իրացնում է իր իշխանությունը, կատարում իր ընտրությունը:

Տասնամյակներով ընտրակեղծիքի չհարգելի՛ «վարպետներ», ինչքան բարդ եք հասկանում, որ ձեր ժամանակն անցել է: 

Հայաստանի Քաղաքացին չի վախենում, Մարդու ձայնը չի վաճառվում, Քաղաքացու արժանապատվությունը ենթակա չէ ձեր մանրումիջին խուլիգանություններին: 

Ձեր հիստերիայի պատճառը հասկանալի է:Բայց խնայեք էներգիա, հետո ավելի շատ պետք կգա»: