Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերթական բեմադրությունը. Իշխան Սաղաթելյանի կոչով իբր ինքնաբուխ կերպով երթին միացած քաղաքացին «Մարտի 1-ի» գործով նախկին դատախազն է

Հերթական բեմադրությունը. Իշխան Սաղաթելյանի կոչով իբր ինքնաբուխ կերպով երթին միացած քաղաքացին «Մարտի 1-ի» գործով նախկին դատախազն է
Քաղաքականություն
16:30, 06 май 2022
Երեկ, երբ ցուցարարները ՀՀ ոստիկանության շենքի մոտից երթով շարժվում էին Կորյուն փողոցով, Իշխան Սաղաթելյանը բնակիչներին հորդորեց դրոշով իջնել ու ուղեկցել իրենց, և խիստ պատահական երթին միացավ մեկը, որին ընդդիմադիր լրատվամիջոցները ներկայացրեցին որպես հասարակ քաղաքացի, որն ականջալուր եղավ Սաղաթելյանի կոչին և միացավ իրենց։

Սակայն երթին միացած անձը նախկին դատախազ Հովսեփ Սարգսյանն է, որը նաև նախկինում «Մարտի 1-ի» գործով դատախազն է եղել և անմիջական մասնակցություն է ունեցել գործը կոծկելու հարցում։

Ակնհայտ է, որ ընդդիմությունը որքան էլ փորձում է ներկայացնել, թե իրենց թիվը շատանում է, քաղաքացիները միանում են պայքարին՝ տարբեր ռակուրսներով բազմահազարանոց ցույցեր բեմադրելով, իրականությունն ակնհայտորեն այլ է՝ նրանց են միանում նախկին իշխանություններին տարբեր կերպ առնչված անձինք։